News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի KFC արագ սննդի ռեստորաններից մի քանիսը փակվել է հավի պակասի պատճառով: Ընկերության մասնաճյուղերը դադարել են աշխատել  յոթ կոմսություններում, հաղորդում է Independent-ը:

Ռեստորանի դռներից կախված են  հայտարարություններ, որոնք խոսում են «հավերի առաքման հետ կապված խնդիրների մասին»: KFC-ի փակման մասին հաղորդագրությունները տեղադրել են հարյուրավոր թվիթերյան օգտատերեր: Նրանցից ոմանք պտտվել են մի քանի ռեստորաններով, բայց նույն խնդրին են բախվել: Հայտարարությունը մեկնաբանողներից մեկն այն անվանել է աշխարհի վերջը:

KFC- ի ներկայացուցիչը պարզաբանել է, որ թարմ հավի առաքումը 900 ռեստորաններ բավականին դժվար է: Նրա խոսքով, ռեստորանների ցանցը չի ցանկանում նվազեցնել արտադրանքի որակը, ուստի հաստատությունների մի մասը ստիպված են եղել փակել կամ կրճատել դրանց աշխատանքային ժամերը: Այն մասին, թե երբ խնդիրը կվերացվի, չի հաղորդվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ