News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Փետրվարի 20-ը Սոցիալական արդարության համաշխարհային օրն է (World Day of Social Justice): Այն նշվում է 2009 թվականից:

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան այդ տոնը նշելու որոշումը կայացրել է հատուկ բանաձեւով, որն ընդունվել է 2007-ի դեկտեմբերի 18-ին:

1995 թվականի մարտին Կոպենհագենում բարձր մակարդակի հանդիպում է տեղի ունեցել, որի ժամանակ մատնանշվել են ժամանակակից հասարակության սոցիալական զարգացման խնդիրները:

ՄԱԿ-ի անդամ երկրները փետրվարի 20-ին ազգային մակարդակով միջոցառումներ են անցկացնում, որոնք նպաստում են սոցիալական արդարության ամրապնդմանը:

Ըստ կազմակերպիչների, միջազգային ամսաթիվը պետք է նպաստի աղքատության վերացմանը, մարդկանց լրիվ զբաղվածության ապահովմանը եւ արժանապատիվ աշխատանքին, տղամարդկանց եւ կանանց հավասարությանը, ինչպես նաեւ սոցիալական բարեկեցությանն ու արդարությանը բոլորի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ