News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Փետրվարի 19-ին աշխարհում նշվում է Ծովային կաթնասունների պաշտպանության օրը՝ Կետերի օրը: Էկոլոգիական այս օրը համարվում է ոչ միայն կետերի պաշտպանության օր, այլեւ ծովային բոլոր կաթնասունների եւ այլ կենդանի արարածների, որոնք բնակվում են ծովերում եւ օվկիանոսներում:

Օրը հիմնադրվել է 1986 թվականին, երբ ուժի մեջ է մտել կետերի արդյունահանման մորատորիումը, որը սահմանել էր Կետերի միջազգային հանձնաժողովը, փոխանցում է Calend-ը: Մորատորիումը գործում է նաեւ այսօր, ինչը նշանակում է, որ ամբողջ աշխարհում կետորսությունը, ինչպես նաեւ կետամսի վաճառքն արգելված է:

Ներկայումս կետերի արդյունահանումը թույլատրված է բացառապես բնիկ բնակչության պահանջների բավարարման համար եւ ԿՄՀ-ի անդամ երկրների կառավարությունների հատուկ թույլտվությամբ գիտական նպատակներով:

Ծովային կաթնասունների, հատկապես կետերի ինտենսիվ եւ դաժան բնաջնջումը, որը տեւել է 200 տարի, կործանարար է ազդել նրանց թվաքանակի վրա՝ այս խմբի շատ ներկայացուցիչներ հայտնվել են անհետացման եզրին: Մինչդեռ կետերի եւ ծովային մյուս կաթնասունների թվաքանակի կրճատումը հանգեցնում է ծովային էկոհամակարգերի կենսաբանական հավասարակշռության խախտման, քանի որ նրանք համարվում են մոլորակի ծովային համակարգերի վիճակի ամենազգայուն ինդիկատորը եւ Համաշխարհային օվկիանոսի սնուցման շղթայի կարեւոր օղակը, էկոլոգիական համակարգում նյութերի կենսաբանական շրջանառության կայունությունն են ապահովում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ