News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունը Երեւանը գրավելու մասին պետք է լուրջ ընդունել եւ պատրաստվել լայնամասշտաբ ռազմական գործողությունների: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը` անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ռազմատենչ ելույթինն իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության 6-րդ համագումարում, որտեղ նա հայտարարել էր, թե Ադրբեջանի քաղաքական եւ ռազմավարական նպատակը Երեւանը վերադարձնելն է՝ նշելով, որ այն «իրենց պատմական տարածքն է»:

«Ես շատ լուրջ եմ ընդունում Ալիեւի հայտարարությունը, քանի որ դա կատակ չէ, նա իր սրտի ցանկությունն է հայտնում ի օգուտ մեզ, ասելով` պատրաստվեք, որ հարձակվելու ենք, մեր նպատակը Հայաստանը գրավելն է: Այդ առումով Ալիեւը մեր կողմից է խոսում, բայց մեր իշխանությունները չեն հասկանում, որ պետք է ամեն պահի պատրաստ լինեն լայնամասշտաբ ռազմական գործողությունների»,- ասաց պահեստազորի գնդապետը:

Վոլոդյա Ավետիսյանի խոսքով` 20 տարուց ավելի Ադրբեջանի զինումը միայն մեկ նպատակ է հետապնդում` այն է լայնածավալ ռազմական գործողություններ Հայաստանի դեմ: «Ադրբեջանը 90-ական թվականներից մինչեւ հիմա անընդհատ զինվում է եւ ռազմական լայնամասշտաբ գործողությունների հավանականությունը շատ մեծ է, որովհետեւ այդ զենքը մի օր պետք է օգտագործվի ոչ միայն Արցախի այլ նաեւ Հայաստանի դեմ: Ուստի իմ կարծիքով` մենք միշտ ամեն րոպե պետք է պատրաստ լինենք լայնամասշտաբ ռազմական գործողությունների ընդդեմ Ադրբեջանի: Պատրաստ ասելով ես հասկանում եմ այն, որ մենք պետք է ոչ միայն կարողանանք պաշտպանել մեր սահմանները այլ նաեւ կարողանանք առաջ գնալ»,- նշեց պահեստազորի գնդապետը:

Անդրադառնալով երկրի տնտեսական վիճակին, Վոլոդյա Ավետիսյանը նշեց, որ երկրի բնակչությունն անընդհատ նվազում է, ինչը պաշտպանական առումով լուրջ խնդիրներ կարող է առաջացնել Հայաստանի համար. «Այսօր ամենավտանգավոր բանն այն է, որ հայ մարդը, քաղաքացին լքում է իր երկիրը, զինվորը գնում է: Ո՞վ է կռվելու պատերազմում` չգիտենք: Հայաստանում ժողովուրդն ու իշխանությունը միմյանց հետ ընդհանրապես կապ չունեն: Իշխանությունը իր համար է ապրում պետական բյուջեն թալանելով, իսկ ժողովուրդն էլ մի կերպ օրվա հացի փող է վաստակում: Պատերազմի դեպքում հայրենասիրություն է հայերին հաղթանակ բերելու եւ այդ պատճառով մեր հույսները պետք է դնենք հայ զինվորի հայրենասիրության վրա»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ