News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

2017 թվականի նոյեմբերին Չինաստան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցի ժամանակ ԱՄՆ Գաղտնի ծառայության աշխատակիցը ծեծկռտուք է սարքել չինացի անվանգության աշխատակիցների հետ: Այս մասին հայտնում է Axios պարբերականը՝ վկայակոչելով իրազեկված աղբյուրներին:

Պարբերականի տեղեկություններով՝ «միջուկային ճամպրուկը» տանող եւ ԱՄՆ նախագահին ուղեկցող աշխատակիցը փորձել է Թրամփի հետեւից դահլիճ մտնել, սակայն չինական անվտանգության ծառայության աշխատակիցները մուտքը փակել են: Այդ ժամանակ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար  Ջոն Քելին բարեխոսել է գործակալի համար, սակայն չինական հատուկ ծառայությունները նրան հրել են, եւ ծեծկռտուք է սկսվել:

Ավելի ուշ Չինաստանի իշխանությունների ներկայացուցիչները Վաշինգթոնից ներողություն են խնդրել:

Արարողակարգի համաձայն՝ ԱՄՆ նախագահին պետք է ուղեկցի հատուկ ագենտը, որը տանում է իրենից սեւ քեյս ներկայացնող «միջուկային ճամպրուկը», որի մեջ են գտնվում գաղտնի ծածկագրերը, որոնց օգնությամբ ամերիկացի առաջնորդը կարող է միջուկային հարված հասցնելու հրաման տալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ