News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Վենեսուելայի նախագահն ու երկրի բարձրաստիճան պաշտոնյաները նկարահանվել են խուլերի եւ համրերի համար նկարահանված հեռուստատեսային տեսահոլովակում, որտեղ նրանք օգտագործում են միայն ժեստերի լեզու, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ես նախագահ Նիկոլաս Մադուրոն եմ: Ողջունում եմ բոլորին: Մենք խաղաղություն ենք ցանկանում, մենք միասնություն ենք ցանկանում: Մենք ցանկանում ենք մեկ Վենեսուելա բոլորիս համար: Շատերը չեն ցանկանում լսել մեզ, բայց մենք կշարունակենք խոսել: Մենք հանգիստ եւ հարգանքով ասում ենք ձեզ, որ դուք բոլորդ մեզ պետք եք՝ երիտասարդներ, կանայք, ավագ սերնդի ներկայացուցիչներ, երեխաներ, մեծահասակներ: Մենք ունենք հզոր առաջնորդ, եւ ես նրան լավ եմ ճանաչում: Միասին ամեն ինչ հնարավոր է», -ասել է վենեսուելական քաղաքական գործիչները:

«Մենք խաղաղ մարդիկ ենք» խորագիրը կրող հոլովակը հեռարձակվել է կիրակի՝ փետրվարի 18-ին, Վենեսուելայի հեռուստատեսությամբ: Հոլովակում մասնակցում ենն նախագահը, փոխնախագահ Թարեք Էլ Աիսամին, կապի եւ տեղեկատվության նախարար Խորխե Ռոդրիգեսը, Ազգային հիմնադիր ժողովի ղեկավար Դելսի Ռոդրիգեսը եւ Մադուրոյի կինը` Սիլիա Ֆլորեսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ