News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեան զգուշացրել է Միացյալ Նահանգներին Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժությունների վերսկսման հարցով: Այս մասին ասվում է Հյուսիսային Կորեայի Rodong կենտրոնական թերթում հրապարակած հոդվածում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«ԱՄՆ-ն մտադիր է վերջ դնել միջկորեական բարելավվող հարաբերություններին անմիջապես այն բանից հետո, երբ կհանգչի Օլիմպիական կրակը: Վաշինգթոնն աղմուկ է բարձրացնում, որ Սեուլի հետ զորավարժությունները պետք է վերսկսվեն օլիմպիական խաղերի ավարտից անմիջապես հետո», - ասվում է հոդվածում:

Թերթը զգուշացրել է, որ Վաշինգթոնի քաղաքականության պատճառով տարածաշրջանում լարվածությունն աճում է: «ԱՄՆ ռազմավարական զինանոցը եւ նրանց բազմամարդ զորքերը կենտրոնացած են Կորեական թերակղզում, հարեւան երկրներում եւ տարածքներում», - գրում է թերթը:

Հիշեցնենք, որ այւս տարվա սկզբին նկատվել են Հյուսիսային եւ Հարավային Կորեաների միջեւ հարաբեերությունների ջերմացում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլոր կողմերի շահերից է բխում Կորեական թերակղզում խաղաղության և կայունության ապահովումը. Չինաստանի ԱԳՆ
Չինաստանն ի գիտություն է ընդունել (Հյուսիսային Կորեա) արբանյակի արձակման մասին հայտարարությունը...
Կիմ Չեն Ինը հայտնել է Կորեական թերակղզու ջրերում միջուկային պատերազմի վտանգի մասին 
Թշնամական ուժերի, այդ թվում՝ ԱՄՆ-ի, անխոհեմ առճակատման զորավարժությունների պատճառով...
Գուտերեշը հայտարարել է Հյուսիսային Կորեայի ամբողջական ապամիջուկայնացմանը ՄԱԿ-ի անսասան հանձնառության մասին
«Հիմնական նպատակն ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատումն է...
Փհենյան. Վաշինգտոնի եւ Սեուլի համատեղ զորավարժությունները Կորեական թերակղզին կանգնեցնում են պատերազմի շեմին
Միացյալ Նահանգները եւ Հարավային Կորեան համատեղ զորավարժություններ կանցկացնեն...
Բայդենը Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները երկարաձգել է եւս մեկ տարով
Խոսքը Փհենյանի դեմ այսպես կոչված արտակարգ դրության երկարաձգման մասին է, որը 2008, 2010, 2011, 2015, 2016 եւ 2017 թթ. ստորագրված նախագահական մի շարք հրամանագրերի հիման վրա սահմանված սահմանափակումների պահպանում է նախատեսում...
Հարավային Կորեայի նոր նախագահը Հյուսիսային Կորեային կոչ է արել միջուկազերծում իրականացնել
Յուն Սոկ Յոլը խոստացել է աջակցել Հյուսիային Կորեայի զարգացմանը...
Ամենաշատ