News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Դերասան Սերգեյ Դանիելյանն ու նրա փաստաբանը ներկայացնում են Սերգեյ Դանիելյանն ընդդեմ ԴԱՀԿ-ի գործը:

Հիշեցնենք, որ դերասան Սերգեյ Դանիելյանը (Յոժ) դեռեւս 2017 թվականի նոյեմբերին հայտարարել էր, որ ԴԱՀԿ-ն ապօրինի գումար է գանձում իրենից: Նրա խոսքով, ԴԱՀԿ-ն իր հաշվեհամարներից ամեն ամիս որոշակի չափով գումար է գանձում այն դեպքում, երբ ինքը ճանապարհատրանսպորտային չմուծված տուգանքներ չունի: Դերասանը դատական պայքար է սկսել ԴԱՀԿ ծառայության դեմ, դիմել է Վարչական դատարան՝ պարզելու ինչու է իրենից ԴԱՀԿ-ն գումար գանձել, նաեւ փոխհատուցման պահանջով։

«ԴԱՀԿ-ն ինձնից գումար է քաշում,  պարզել ենք, որ կոդերը, որոնք կան ֆիկտիվ են, այդ կոդերին համապատասխան ոչ մի խախտում ես չունեմ: Ես բոլոր տուգանքներս մուծել եմ, իսկ տուգանքներ էլ կան, որոնց մասով վարույթ է հարուցվել եւ իրենք իրավունք չունեն դրա համար գումար գանձեն: Իմ բանկային հաշիվներից՝ 7000, 5000 դրամ սառեցնում են, սկսեցի անհանգստանալ, դիմեցի փաստաբանին, հիմա վարույթ է սկսվել, ուզում ենք հասկանալ՝ ինչ է կատարվում, որ փոխհատուցեն»,-ասել էր դերասանը:

Տպել
Ամենաշատ