News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը «Բիլդ»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանն իբր խախտում է միջին եւ փոքր հեռավորության հրթիռների մասին համաձայնագիրը (ՄՓՀՀ) չեզոքացման մասին համաձայնագիրը, ինչը կարող է նոր միջուկային մրցավազքի հանգեցնել Եվրոպայում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մոդեռնիզացնելով իր միջուկային զինանոցը եւ միջուկային վարժանքներ անցկացնելով՝ Ռուսաստանը կարող է նոր միջուկային մրցավազք հրահրել Եվրոպայում:  ԱՄՆ-ը, լինելով ՄՓՀՀ-ի պայմանագրի կողմ, պարզել է, որ Ռուսաստանը խախտում է այն եւ պատրաստվում է նոր միջին հեռավորության հրթիռ զարգացնել, ինչպես նաեւ փորձարկել: ՆԱՏՕ-ում բոլոր գործընկերները անհանգստացած են»,- ասել է Ստոլտենբերգը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել Ռուսաստանին հետեւել պայմանագրին, ինչպես նաեւ ապահովել պաշտպանական ծրագրերի եւ ռազմական զորավարժությունների թափանցիկությունը: Ըստ Ստոլտենբերգի՝ այս փաստաթուղթը «եվրոպական անվտանգության հիմնաքարն է», որը տասնամյակներ շարունակ ապահովել է Կենտրոնական Եվրոպայի խաղաղությունը:

ՄՓՀՀ պայմանագիրը ստորագրվել է 1987 թվականի դեկտեմբերի 8-ին ԽՍՀՄ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ՝ Խորհրդային Միության ղեկավար Միխայիլ Գորբաչովի՝ Վաշինգտոն կատարած այցի ժամանակ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Ես հստակ ակնարկել եմ, որ երբ խրախուսում եմ ՆԱՏՕ-ի երկրներին ավելի խորանալ իրենց զենքի պաշարների մեջ, վտանգ կա, որ նրանց ռազմական հնարավորությունները կկրճատվեն...
Արգենտինան ձգտում է ՆԱՏՕ-ի լիակատար գործընկերոջ կարգավիճակ ստանալ
Հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Զելենսկու նախաձեռնությամբ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ տեղի կունենա
ՆԱՏՕ-ն ունի բավականին մեծ թվով հասանելի համակարգեր…
Թրամփը կարող է դիտարկել ՆԱՏՕ-ի երկրները երկու կատեգորիաների բաժանելու հարցը. CNN
Այն երկրները, որոնք չեն հասնում պաշտպանության համար նախատեսված ՀՆԱ-ի 2%-ին...
Ֆինլանդիան տեղեկացրել է, որ դիտարկում է ՆԱՏՕ զորքերի մշտական ներկայության հնարավորությունը
Ֆինլանդիան դիտարկում է ՆԱՏՕ զորքերի մշտական ներկայության հարցը...
Ամենաշատ