News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մեքսիկայում հիմնական կուսակցությունները վերջնականապես հաստատել են հուլիսի 1-ին կյանալիք նախագահական ընտրություններում իրենց թեկնածուներին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նրանք առաջադրվում են երեք կոալիցիոն միություններից: «Ամեն ինչՄեքսիկայի համար» կոալիցիան (իշխող Ինստիտուցիոնալ հեղափոխական կուսակցությունը (ԻՀԿ), «Նոր դաշինք» եւ «Կանաչ էկոլոգիական կուսակցությունը») առաջադրել է նախկին ֆինանսների նախարար Ժոզե Անտոնիո Միդային: «Միասին պատմություն կերտենք» կոալիցիայից, որը ներառում է «Մորենա», «Աշխատանքային կուսակցությունը» եւ «Սոցիալական հանդիպում» կուսակցությունը, ընտրություններին մասնակցում է ձախ ուժերի ներկայացուցիչ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը:

«Քաղաքացիական ճակատը հանուն Մեքսիկայի» կոալիցիայից, որը ներառում էր Ազգային գործողության կուսակցությունը, Ժողովրդավարական հեղափոխության կուսակցությունը եւ «Քաղաքացիական շարժում» կուսակցությունը, առաջադրվում է Ռիկարդո Անայան:

 


Բոլոր երեք թեկնածուները իրակի օրը հանդիպում են անցկացրել իրենց կողմնակիցների եւ կուսակության անդամների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ