News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Հայաստանն օրենսդրության պահանջով մինչեւ 2022 թվականը պարտավոր է անցում կատարել համատարած ներառական կրթության: Այս մասին, այսօր՝ փետրվարի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է հայաստանի ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը:

Նրա խոսքով, 2017 թվականին 4 հատուկ դպրոցներ վերակազմակերպվել են որպես մանկավարժա-հոգեբանական աջակցության կենտրոնների եւ հանրակրթական դպրոց է տեղափոխվել 172 երեխա:

«2017-ին սկսեց աշխատել ուսուցչի օգնական հաստիքը, թվով 8300 հատուկ կարիքներով երեխաներին աջակցելու նպատակով աշխատանքի է անցել 520 ուսուցչի օգնական:  Ներկայումս ներառական կրթությունն անցկացվում է Լոռու, Տավուշի եւ Սյունիքի մարզերում: 2018-ին անցում կկատարենք Արմավիրի մարզ, ապա նաեւ Երեւանի համալիր փոփոխությունն ենք սկսելու»,-ընդգծեց նախարարը:

Լեւոն Մկրտչյանը նկատեց, որ այս ոլորտում համալիր խնդիրներ կան. «Չի թույլատրվելու, որ հաշմանդամություն ունեցող երեխաների անվան տակ իրականացվեն բոլորովին այլ նպատակ հետապնդող ծրագրեր: Այստեղ ռիսկը բարձրանում է, քանի որ ըստ աշակերտի ֆինանսավորումը բավականին բարձր է: Հաճախ հատուկ կրթության հաստատություններում նկատվում են կեղծ ամրագրումներ կամ սոցիալապես այլ հատվածի երեխաների ներգրավում»,-ընդգծեց նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ