News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Երեւանում վճարովի կայանատեղիների ներկված «կարմիր գծերը» ճանապարհային նշանների հետ խառնաշփոթ են ստեղծում: Այս մասին փետրվարի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փաստաբան Արտակ Խաչատրյանը:

«Ավտոբուսների համար նախատեսված էր կարմիր զիգզագաձեւ նշագծում: «Կարմիր գծերի» պատճառով դրանից հրաժարվեցին, անցան դեղինի»,- պարզաբանեց փաստաբանը: «Ցանկանում եմ նրանց, ովքեր նշագծումը ներկում են, խնդրել մանրակրկիտ ուսումնասիրել ճանապարհային երթեւեկության կանոնները: Հազվադեպ չեն դեպքերը, երբ «կարմիր գծերը» հասնում են մինչեւ խաչմերուկ»,- նշեց փաստաբանը:

Նրա խոսքով՝ ոստիկանությունը նման դեպքերի մասին իրազեկված է: «Նրանք պնդում են, որ իրենք դրանք ջնջում են, բայց հետո գալիս եւ դարձյալ ներկում են»,- նշեց փաստաբանը: Իրավիճակի տրիագիկոմիկությունն այն է, որ դրանք խախտումներով են նշագծված, եւ եթե մեքենան կանգնեցրել եք վճարովի կայանատեղիի «կանոններով», միանգամայն հնարավոր է, որ խախտման համար հայտնվեք ճանապարհային ոստիկանության տեսադաշտում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ