News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Պետությունը, ելնելով տնտեսական նկատառումներից, ձգտում է բյուջեն լցնել կասկածելի միջոցների հաշվին, այդ թվում՝ վճարովի կայանատեղիների։ Այս մասին փետրվարի 19-ին՝ լրագրողների հետ զրույցում հայնեց «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Մովսես Արիստակեսյանը։

Այսպես, մայրաքաղաքի փողոցներն արդեն մի քանի տարի է «գծագրված» են կարմիր գծերով․ «Օրինակ, ես այսօր 4 կմ եմ երթեւեկել միայն կայանման տեղ գտնելու համար»,-հաղորդեց նա՝ հավելելով, որ «պրինցիպիալ» չի վճարում «կարմիր գծերի» համար։ Նրա խոսքով՝ նշագծման որոշումը հակասահմանադրական է, եւ դրանք մեծամասամբ խախտւմ են ճանապարհային երթեւեկությունը․ «Կա կառավարության որոշում այդ կայանատեղիների մասին։ Դա ինժեներական կառույց է՝ հատուկ սարքաավորում երթեւեկելի մասից դուրս»,-նշել է տնտեսագետը։

Քաղաքապետարանի որոշման եւ Վարչական իրավախախտումների օրենսգրքի միջեւ հակասություններ կան՝ օրենսգրքով կայանման համար տուգանք չի նախատեսվում: «Այսինքն, ստացվում է իրավաբանական կազուս, որի դեպքում պաշտոնյաները չեն տիրապետում տերմիններին», - պարզաբանել է փորձագետը: Այլ հարց է, թե «կարմիր գծերի» դիմաց իսկապես ծառայություն է մատուցվում:

Բացի այդ, քաղաքապետարանը գործարք է կնքել հարկադիր կատարման եւ բանկային ծառայողների հետ։ Օրինակի համար նա նշեց բանկի կողմից սխալ ուղարկված գումարի դեպքը, երբ կտրոնը կա, բայց սկսվել է բյուրակրատական քաշքշուկ։ «Ընդհանրապես, եթե այլ երկրներում վճարովի ավտոկայանատեղիները նախատեսված են երթեւեկության թեթեւացման համար, մեզ մոտ արվում է ամեն ինչ քաղաքացիներից գումար քամելու համար՝ նույնիսկ խոչընդոտելով երթեւեկությունը», - շեշտեց Արիստակեսյանը:

Փորձագետի կարծիքով՝ մեկ այլ սխալ մոտեցում է այն, որ «կարմիր գծերի» խախտման դեպքերում պատասխանատվության են ենթարկվում բացառապես մեքենայի սեփականատերը: «Այն պայմաններում, երբ շատ սեփականատերեր արտերկրում են, եւ ավտոմեքենաները գտնվում են սեփականատիրոջ կողմից վստահված անձի ձեռքում, սա անընդունելի մոտեցում է», -ընգծեց տնտեսագետը՝ նշելով, որ նման դեպքերից մեկով նրանք դիմել են ՄԻԵԴ: Զուգահեռաբար նա կոչ արեց քաղաքացիներին չվճարել «կարմիր գծերի» համար եւ անհրաժեշտության դեպքում դիմել իրենց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ