News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Եթե ԵՊՀ-ում տեղի ունեցած միջադեպն ինչ-որ ձեւով հաստատվի, բնականաբար, դա անթույլատրելի է ցանկացած հաստատության համար: Այս մասին, այսօր՝ փետրվարի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը:՝ անդրադառնալով փետրվարի 16-ին ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետի փոխդեկան Գեւորգ Բարսեղյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին:

Նախարարի խոսքով, սա շատ մտահոգիչ է. «Ես 1981 թվականից համալսարանից դուրս չեմ եկել, նման դեպք երբեք չի եղել: Ռեկտորը կհստակեցնի, հասկանանք՝ ինչում է խնդիրը, քանի որ նա պետք է կարողանա մակարդակ պահել: Պետք է հասկանալ՝ սադրանք է, թե ոչ, որքանով է ճիշտ հարցադրումը, որից հետո կխոսենք: Բայց պետք է հստակ դիրքորոշում լինի այստեղ»,-ընդգծեց նախարար Լեւոն Մկրտչյանը՝ հավելելով, որ այսօր մտադիր է այցելել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին եւ քննարկել այդ խնդիրը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի պետական համալսարանում ծեծի է ենթարկվել ռոմանո-գերմանական ֆակուլտետի փոխդեկան 37-ամյա Գեւորգ Բարսեղյանը: Shamshyan.com-ի փոխանցմամբ, պատճառը եղել է այն, որ փոխդեկանը ուսանողուհիներից մեկին տարօրինակ առաջարկութուններ է արել, նրա հարազատներն էլ եկել փոխդեկանին հորդորել են նման պահվածք չցուցաբերել, ինչն էլ հանգեցրել է ծեծկռտուքի:

Ոստիկանությունն այս առնչությամբ հայտնել է, որ փետրվարի 16-ին, ժամը  20.30-ին հաղորդում է ստացվել  ԵՊՀ Ռոմանոգերմանական ֆակուլտետի փոխդեկան Գեւորգ Բարսեղյանի կողմից, որ նույն օրը  ժամը 16-ի սահմաններում ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետի 5-րդ հարկի միջանցքում, իրեն անծանոթ երիտասարդներ  անհիմն վիճաբանել են իր հետ, որի ընթացքում քաշքշել են՝  պատճառելով  ֆիզիկական ցավ:

Տպել
Ամենաշատ