News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Արդեն 40 տարի դպրոցական դասագրքերի ծանրության պրոբլեմը հանրակրթական համակարգի համար առաջին խնդիրն է: Այս մասին, այսօր՝ փետրվարի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը:

Նրա խոսքով, այստեղ մեծ խնդիր կա, որը տարբեր երկրներ տարբեր կերպ են լուծում. «Հարուստ երկրները փորձում են երկու բազա ստեղծել՝ մի դասագիրք տանը, մի դասագիրք դպրոցում: Երկրորդ ճանապարհը դասագրքերը մանրացնելն է ըստ թեմաների, որովհետեւ ամեն օր երեխային պետք է դասագրքի մոտ երեք էջը: Դա եռակի ծախս է ավելացնում դասագրքերի պտագրության առումով: Երրորդ ուղղությունը էլեկտրոնային դասագրքերն են, որ ասենք երեխաները PDF-ով ունենան նյութը՝ պլանշետային ուսուցման անցնելու ժամանակ»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ այն երեխաները, որոնք անցել են պլանշետային ուսուցման, մեծ դժգոհություն է սկսվում տեսողության խնդիրների շուրջ, քանի որ այդ տարիքի երեխաներին  չի կարելի ծանրաբեռնել պլանշետային ուսուցմամբ:

«Ծնողները եւս մեղավոր են, որովհետեւ ինչ ասես լցնում են երեխայի պայուսակի մեջ: Մենք հաշվել ենք, որ եթե երեխաները միայն դպրոցական դասագրքերը տանեն, լրացուցիչ խնդրագրքեր ուսուցիչները չուզեն, ծնողները ճաշը թեթեւ դնեն, ծանր բաներ չդնեն, հավատացեք, այդ պայուսակների ծավալը կփոքրանա»,-ընդգծեց Լեւոն Մկրտչյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ առողջապահության նախարարի համապատասխան հրամանով աշակերտների կողմից բերվող դասագրքերի եւ գրենական պիտույքների հավաքածուի քաշը չպետք է գերազանցի 1-ին, 2-րդ դասարանների սովորողների համար 1,5 կգ, 3-րդ, 4-րդ դասարանների սովորողների համար՝ 2 կգ, 5-6-րդ դասարանների սովորողների համար՝ 2,5 կգ, 7-8-րդ դասարանների սովորողների համար՝ 3,5 կգ, 9-12-րդ դասարանների սովորողների համար՝ 4 կգ:

Դպրոցականների պայուսակները չպետք է 4 կգ-ից ավելի կշռեն, դպրոցներում պետք է տաք ջուր լինի. նախարարի հրաման

Տպել
Ամենաշատ