News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

2018 թվականի սեպտեմբերից Հայաստանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոց է գործելու։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը:

Նրա խոսքով, դպրոցը հատուկ ծրագրով է իրականացվում, եւ չինական կողմը 11 մլն դոլարի ներդրում է կատարել:

«Դպրոցը 15 հազար քմ տարածքի վրա է գործելու ու համապատասխանելու է ժամանակակից բոլոր չափորոշիչներին: Շինարարությունը սեպտեմբերին կավարտվի»,-ասաց նախարարը՝ հավելելով. «Սովորական հայկական դպրոց է լինելու, որտեղ չինարենի ուսուցումը կսկսենք 5-րդ դասարանից: Չինական կողմը, բացի այդ օգնությունից, առաջիկա 4-5 տարիների համար կտրամադրի չինարենի ուսուցիչներ, որոնք կգան կաշխատեն այստեղ, մինչեւ մենք մեր չինարենի ուսուցիչների սերունդն ունենանք»,-ընդգծեց Լեւոն Մկրտչյանը՝ հիշեցնելով, որ արդեն Հայաստանում հաջողությամբ աշխատում է Կոնֆուցիոսի կենտրոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ