News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայության աշխատակցի կողմից առերեւույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ ՊԵԿ ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերի եւ Տ. Վ.-ի հաղորդման առթիվ:

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Տ. Վ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ իր ընկերության կողմից օրենսդրությամբ նախատեսված հարկային պարտավորությունների կատարման ճշտության ստուգման ընթացքում ՊԵԿ գլխավոր հարկային տեսուչը 2017 թվականի հոկտեմբերի սկզբներին ընկերությունից, ի թիվս այլ փաստաթղթերի, պահանջել եւ ստացել է 2013-2015թթ.-ին իրականացված հաշվապահական հաշվառմանը վերաբերող փաստաթղթերը:

Ըստ Տ. Վ.-ի` հիշյալ հարկային տեսուչը, խախտելով օրենսդրական պահանջները, նշված փաստաթղթերը ժամանակավորապես վերցնելու վերաբերյալ արձանագրություն չի կազմել, իսկ հետագայում հրաժարվել է դրանք հետ վերադարձնել` պատճառաբանելով, որ այդպիսիք իր կողմից չեն վերցվել: 

Որոշ ժամանակ հետո` 13.11.2017թ.-ին, գլխավոր հարկային տեսուչների կողմից կազմված ստուգման ակտով հիշյալ կազմակերպությանն առաջադրվել են ավելի քան 7 մլն ՀՀ դրամի չափով չկատարած հարկային պարտավորություններ, ընդ որում նաեւ` 2013-2015թթ.-ի շահութահարկի եւ ավելացված արժեքի հարկի մասով: Մինչդեռ, Տ. Վ.-ի վստահեցմամբ, վերը նշված փաստաթղթերի բացակայության պայմաններում ստուգվող կազմակերպության ներկայացուցիչները հնարավորություն չեն ունեցել օգտվել ստուգման ակտում արձանագրված դրույթների վերաբերյալ հիմնավորված հակափաստարկներ եւ առարկություններ ներկայացնելու` օրենքով վերջիններիս վերապահված իրավունքից:

Այսպիսով, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու վերը նշված դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Կատարվում է նախաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ