News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վստահ եմ, եթե Արմեն Սարգսյանը դառնա Հայաստանի նախագահ, մեր երկիրը դրանից շատ կշահի: Այս մասին, այսօր՝ փետրվարի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը:

Նա նշեց, որ ՀՀԿ կողմից առաջադրված նախագահի թեկնածուի հետ տարիների մտերմություն եւ համագործակցության փորձ ունի. «Նա մարդ է, որը ունի երկրի ապագայի զարգացման ամբողջական տեսլական»:

Հարցին, թե Արմեն Սարգսյանը խոսել է Հայաստանում կրթության խնդիրներից եւ ասել է, որ ոլորտում շատ բացեր կան, Լեւոն Մկրտչյանը պատասխանեց. «ՀՅԴ կենտրոնական գրասենյակում Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ խոսել ենք կրթության խնդիրներից։ Մենք եկել ենք որակական մի աստիճանի վրա, երբ պետք է ձեւը ամբողջությամբ լուծվի բովանդակությամբ։ Աշխարհում կրթական համակարգը որոնումների մեջ է, այստեղ է, որ պարոն Սարգսյանը շատ օգտակար կարող է լինել նաեւ իր քեմբրիջյան փորձով։ Այն մասնագիտությունները, որ մենք ուսուցանում ենք, աշխարհում առաջիկա 6-7 տարվա ընթացքում նրանց մեծ մասը կարող է գոյություն չունենալ»։

Նրա խոսքով, եթե խոսվում է բարձր որակի կրթության մասին, ապա պետք է ունենալ պայմաններ, վերջին խոսքի լաբորատոր պայմաններ. «Երկրորդ կարեւոր պահը կա, որ գիտելիքը ոչ միայն գիտելիք է, այլեւ մի բան, որը մենք կոչում ենք դաստիարակություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արմեն Սարգսյանի երդմնակալությանն օտարերկրյա առաջնորդներ չեն մասնակցի. ներկա չի լինի նաեւ արքայազն Չարլզը
Նշենք, որ Հայաստանի 4-րդ նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա ապրիլի 9-ին...
Արմեն Սարգսյանը Նյու Յորքում մասնակցել է Գլադսթոնի գրադարանի ընդունելությանը
Կարնեգի հիմնարկությունը խոշոր նվիրատվություն է արել Գլադսթոնի գրադարանին...
Արմեն Սարգսյանին շնորհավորել է Ճապոնիայի վարչապետը
Ուրախ եմ, որ մեր երկրները սերտ համագործակցում են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային ասպարեզում...
Նախագահի եւ վարչապետի ընտրությունը Հայաստանի ինքնիշխան որոշումն է. Կոսաչեւ
«Դիվանագիտական եւ խորհրդարանական էթիկան պահանջում է չմեկնաբանել որեւէ նշանակում...
ՀՀԿ–ն 10 հազար դրամով գնել է քաղաքացու կամքը. Արամ Սարգսյան
90 տոկոսից ավելին Հանրապետական կուսակցությանը իրենը չի համարում, հակառակ դեպքում տարին 40 հազար մարդ չէր լքի երկիրը...
Արմեն Սարգսյանի լեգիտիմության հետ կապված աղմուկը որեւէ հիմնավորում չունի. Դավիթ Հարությունյան
Խորապես վստահ եմ, որ սահմանադրական նման պահանջը շաղկապված չէ...
Ամենաշատ