News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ելք» դաշինքի մեջ մտնող կուսակցությունները կընդունեն գիտակցված, այլ ոչ թե արհեստական որոշում միավորվել կամ չմիավորվել մեկ կուսակցության մեջ։ Այս մասին փետրվարի 19-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ընդդիմադիր «Ելք» դաշինքի պատգամավոր Մանե Թանդիլյանը։

Նա հիշեցրել է, որ մեկ կուսակցության մեջ միավորվելու նպատակն ամրագրված է դաշինքի ստեղծման հուշագրի մեջ, եւ երեք կուսակցությունները բանակցություններ կվարեն այն հարցի շուրջ, թե ինչքանով է իրականացվել հանրությանը տրված խոստումները: «Ինչ ֆորմատով կաշխատենք հետագայում, կդառնա մեր համատեղ գործունեության տրամաբանական արդյունքը, քանի որ թիմերը պետք է համատեղեն տարբեր խնդիրների լուծման իրենց առանձին հայեցակարգերը ու ճանապարհային քարտեզները», - նշել է պատգամավորը:

Նրա հավաստմամբ, «Ելք» դաշինքում ներառված կուսակցությունները որեւէ տարաձայնություն չունեն սահմանված նպատակների շուրջ, կան ձեռքբերումների շուրջ տարբերվող տեսակետներ եւ կարծիքներ: «Ես շատ ուրախ եմ, որ դաշինքում առողջ բանավեճեր եւ քննարկումներ են ընթանում, դա բնական գործընթաց է, առանց որի լճացում տեղի կունենա», - եզրափակել է Մանե Թանդիլյանը:

Հիշեցնենք, որ «Ելք» դաշինքում ներառված են «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ