News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

2016 թ․ ապրիլյան պատերազմն ակնառու կերպով ցուցադրեց, որ տվյալ փուլում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջնահերթ խնդիր է հանդիսանում կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդումը եւ խաղաղ գործընթացի անշրջելիության ապահովումը։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 19-ին, տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը:

Հարցին, թե ինչպիսի՞ սպասելիքներ ունեք  բանակցային գործընթացից 2018 թվականին, Արցախի ԱԳ նախարարը պատասխանել է. «2018 թ․ մեր սպասելիքները գլխավորապես կապված են ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի եւ դիտարկման կարողությունների ընդլայնման հետ։ Մեր կարծիքով՝ հաջորդ քայլը պետք է լինի կրակի դադարեցման ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմի ավելի առարկայական,  արդյունքին միտված քննարկումը»:

Նա համոզմունք է հայտնել, որ շփման գծում կայունությունը եւ անվտանգությունը բազմապատկիչ ազդեցություն կունենան կարգավորման ողջ գործընթացի վրա։

«Մասնավորապես, դրանց շնորհիվ կհաջողվի խուսափել մարդկային զոհերից, եւ այդ կերպ կվերանա հակամարտող կողմերի հասարակությունների միջեւ լարված հարաբերությունների պահպանման հիմնական աղբյուրը։ Դա, իր հերթին, բարենպաստ պայմաններ կստեղծի կողմերի միջեւ վստահության վերականգնմանն ուղղված միջոցառումների իրականացման համար։ Այդ քայլերի ամբողջությունը բանակցային գործընթացի առաջմղման համար կապահովի ավելի կառուցողական մթնոլորտ»:

Մասիս Մայիլյանի խոսքով, իհարկե, 2018 թ․ բանակցային գործընթացում նմանատիպ դինամիկա ակնկալելը  չափազանց լավատեսական կլիներ. «Միեւնույն ժամանակ, բավականին իրատեսական ենք համարում ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի եւ նրա դիտարկման կարողությունների ընդլայնումը, իհարկե, ադրբեջանական կողմի մոտ քաղաքական կամքի առկայության դեպքում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ