News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Արցախը կարեւոր գործոն է տարածաշրջանային ճարտարապետությունում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 19-ին, տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը:

Անդրադառնալով վերջերս ԱՄՆ-ում եւ ֆրանսիայում քաղաքական եւ հասարակական շրջանակների կողմից Արցախի հետ ուղիղ կապեր հաստատելու վերաբերյալ նախաձեռնություններին, Մասիս Մայիլյանը նշել է. «Այս նախաձեռնությունները համարում ենք կարեւոր եւ ժամանակին արված քայլեր, հատկապես՝ Արցախի մեկուսացմանն ուղղված Ադրբեջանի շարունակական փորձերի ֆոնին: Կոնգրեսական Ֆրենկ Փալոնեի նախաձեռնած բանաձեւը եւ Ֆրանսիայի ղեկավարությանն ուղղված՝ Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանի կոչը կարեւոր հիշեցումն են այն բանի, որ մարդու իրավունքները համընդհանուր բնույթ ունեն, իսկ դրանց պահպանումը ողջ միջազգային հանրության պատասխանատվությունն է եւ չի կարող կախված լինել այնպիսի ոչ ազատ պետության քմահաճույքից, ինչպիսին Ադրբեջանն է»:

Արցախի ԱԳ նախարարի խոսքով, Արցախը մեկուսացնելու Ադրբեջանի փորձերը դատապարտող եւ Արցախի իշխանությունների հետ ուղիղ կապեր հաստատելու կոչով նախաձեռնություններով հանդես են եկել ԱՄՆ եւ Ֆրանսիայի քաղաքական եւ հասարակական շրջանակների ներկայացուցիչները, իսկ այս երկրները Ռուսաստանի հետ համատեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են. «Նմանատիպ առաջարկություններով հանդես են եկել նաեւ Եվրոպական խորհրդարանի անդամներ, Եվրախորհրդարանում Արցախի հետ բարեկամության խմբի ղեկավար Ֆրանկ Էնգելը եւ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Լարս Ադակտուսոնը»։

Նա համոզմուն է հայտնել, որ Արցախի եւ տարբեր երկրների միջեւ ուղղակի եւ բաց երկխոսության հաստատումը կնպաստեն տարածաշրջանում կայունության ամրապնդմանն ու գոյություն ունեցող խնդիրների լուծմանը. «Ավելին, միջազգային համագործակցությունը՝ հիմնված ներգրավման, այլ ոչ բացառման սկզբունքի վրա, նոր ազդակ կհաղորդի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։ Արցախը կարեւոր գործոն է տարածաշրջանային ճարտարապետությունում, որն իր պատասխանատու քաղաքականությամբ ձգտում է Հարավային Կովկասում վերջնական եւ կայուն խաղաղության հաստատմանը»,-ընդգծել է Մասիս Մայիլյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ