News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սիցիլիայում ձերբակալվել են 10 տարեկան աղջկա ծնողները, որոնք ստիպել են դստերը մարմնավաճառությամբ զբաղվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով սիցիլիական Պալերմո քաղաքի ոստիկանական ծառայությանը:

Ծնողների հետ միասին նաեւ 2 տղամարդ է ձերբակալվել, որոնք սեռական կապի մեջ են եղել երեխայի հետ: եւ երեխայի հետ Հետաքննությունը սկսվել է 2017 թվականի ամռանը, երբ Տրապետո քաղաքի ոստիկանները գյուղական ճանապարհին կանգնեցված մեքենա էին նկատել, որում տարեց տղամարդ է եղել 10-ամյա աղջկա հետ:

Հետաքննությունը պարզել է, որ 61-ամյա ֆերմերը եւ 78-ամյա թոշակառուն բազմիցս սեռական հարաբերություններ են ունեցել աղջնակի հետ եւ դրա համար վճարել են նրա ծնողներին:

Հանդիպումները կազմակերպում էր նրա մայրը: Դստերը նա վաճառում էր համեստ գումարի դիմաց՝ 9-ից  25 եվրոյով: Որոշ դեպքերում նա ինքն էր սեռական հարաբերություններ ունենում երեխայի ներկայությամբ: Ինչպես հայտնել են ոստիկանները, աղջկա հայրը գիտեր տեղի ունեցողի մասին, սակայն ի հեճուկս իր ծնողական պարտականությունների, նա չի փորձել խանգարել եւ հանցագործության մասին չի հայտնել ոստիկանությանը: Սկանդալային պատմության բոլոր չորս մասնակիցները այժմ գտնվում են տնային կալանքի տակ: Աղջկա հետ հոգեբաններ են աշխատում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ