News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Իշխանությունները ցանկանում են շատ արագ կրիպտոարժույթի մայնինգի մենաշնորհ մտցնել։ Այս մասին փետրվարի 19-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ընդդիմադիր «Ելք» դաշինքի պատգամավոր Մանե Թանդիլյանը։

Նրա խոսքով, «Ելք» դաշինքը մտավախություն ունի, որ ներկա պահին իշխանությունները մայնինգով զբաղվող ընկերություններին եւ անձանց հավաքագրում են մեկ տեղում մյուս քաղաքացիների մայնինգով զբաղվելու հնարավորությունը սահմանափակելու համար։

«Հենց այդ պատճառով էլ մենք ներկայացրել ենք «Թվային տեխնոլոգիաների զարգացման մասին» օրինագիծը, որը նախատեսում է, որ Հայաստանում կրիպտոարտարժույթի շուկան պետք է ազատականացվի, եւ յուրաքանչյուր մեկը, ով ցանկանում է դրանով զբաղվել, կարողանա դա անել», -բացատրել է Մանե Թանդիլյանը:

Կասկածներ կան, որ իշխանությունները փորձում են որոշ օգտատերերի համար սահմանափակել  մայնինգին հասանելիությունը՝ մյուս «ընտրյալների» համար արտոնյալ պայմանններ ստեղծելով։

«Մայնինգը կարող է պետության համար լրացուցիչ եկամտի աղբյուր դառնալ, եւ այդտեղ ոչ ոքի առաջ սահմանափակում չպետք է դրվի, եթե ցանկանում ենք, որ շուկան զարգանա», - ասել է Թանդիլյանը:

Միեւնույն ժամանակ նա չի ցանկացել բացել փակագծերը, թե ով եւ ինչպես է ցանկանում կրիպտոարժույթների մենաշնորհը մտցնել, քանի որ դաշինքի անդամների կասկածները հիմնված են ենթադրությունների եւ լուրերի վրա:

Իսկ NEWS.am-ի թղթակցի հարցին` արդյոք իշխանությունները ցանկանում են ստեղծել մայնինգի համար տեխնոպարկ, որտեղ նրանց էլեկտրաէներգիա կվաճառվի արտոնյալ դրույքաչափերով, պատգամավորը պատասխանել է. «Ինչ-որ նման բան ցանկանում են անել»: Միեւնույն ժամանակ, նա չի պատասխանել հարցին, թե որտեղ պետք է կառուցվի տեխնոպարկը՝ նշելով, որ դրանք դեռեւս խոսակցություններ են։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կասեցվել է «Հայրենյաց Բարիքներ» ՍՊԸ-ին պատկանող պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը
Տեսչական մարմնի կողմից նշված խմբաքանակների համար տրվել է «Արտադրանքի…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 17-ին, կազմել է...
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը կարևորել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի հետ համագործակցության խորացումը
Ուրվագծելով հիմնական առաջնահերթությունները՝ կոմիտեի նախագահն առանձնացրել է հողամասի նպատակային նշանակության փոփոխության...
Լիլիթ Շաբոյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար
Մենք կարևորում ենք բաց և թափանցիկ աշխատանքը ԶԼՄ-ների ներկայացուցիչների...
Քննարկվել են անտառների պահպանության, ծավալների ավելացման ու գրագետ կառավարման խնդիրները. հանդիպում ՇՄ նախարարությունում
Ծրագիրն ուղղված է մոտ 5700 հեկտար անտառածածկույթը (ավելացրած ընդհանուր անտառային ծածկույթի 2%-ը և ԱՄՍՆ թիրախի 24%-ը) ընդլայնելուն՝ ապահովելով...
Փորձագետ. Հայաստանի իրական տնտեսությունից դուրս է բերվել մոտ 2 մլրդ դոլար
Մի երկրի համար, որն ունի սահմանափակ ֆինանսական ռեսուրսներ և անընդհատ փորձում է ռեսուրսներ ներգրավել դրսից, սա շռայլություն է
Ամենաշատ