News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի Հայդերաբադ քաղաքում փետրվարի 19-ին պաշտոնապես մեկնարկել է ՏՏ համաշխարհային համաժողովը («WCIT 2018»-ը), որին մասնակցում է նաեւ հայկական պատվիրակությունը` ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արման Խաչատրյանի եւ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) ղեկավար կազմի գլխավորությամբ։

Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հայկական կողմից կազմակերպվել է պաշտոնական ճաշ, որի ընթացքում նախարարի տեղակալ Արման Խաչատրյանը ողջունել է բոլոր ներկաներին եւ հրավիրել Հայաստան` «WCIT 2019»-ին մասնակցելու։

Նախատեսվում է, որ համաժողովի ավարտին Հայաստանը կվերցնի էստաֆետը` 2019 թ.-ին «WCIT»-ը մեր երկրում անցկացնելու համար։

ԻՏՁ միության նախագահ Ալեքսանդր Եսայանը «WCIT»-ի կազմակերպիչ Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային ալյանսի (World Information Technology and Services Alliance-WITSA) կողմից ընտրվել է «WITSA» Տնօրենների խորհրդի անդամ: Նա ներկայացրել է նաեւ Հայաստանում անցկացվելիք «WCIT 2019»-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը:

Արդեն իսկ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ 2019 թ.-ին Մալայզիայից Հայաստան է ժամանելու մեծ պատվիրակություն, որպեսզի Հայաստանից հանդիսավոր վերցնեն «WCIT 2020»-ի էստաֆետը:

Համագործակցության եզրեր են ձեւավորվել նաեւ ASOCIO-ի (The Asian-Oceanian Computing Industry Organization) հետ, որը Ճապոնիայում հիմնադրված կազմակերպություն է եւ ներառում է ՏՀՏ ու բիզնես ոլորտի 24 երկրների կազմակերպություններ: 2019 թ.-ին վերջիններս նույնպես կժամանեն Հայաստան:

ԻՏՁՄ-ի՝ ի դեմս գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի եւ Հնդկաստանի Lexicon PR Management Service-ի՝ ի դեմս գործադիր տնօրեն Ռամա Լութրայի միջեւ կնքվել է համագործակցության հուշագիր, ըստ որի` հայկական «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների փորձնական ծրագիրը կներդրվի նաեւ Հնդկաստանի դպրոցներում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ամենաշատ