News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Բանակցություններին Արցախի լիարժեք մասնակցությունը կբարձրացնի խաղաղ գործընթացի արդյունավետությունը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 19-ին, իր ամփոփիչ ասուլիսի ժամանակ նշել է Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը:

Անդրադառնալով Արցախի միջազգային ճանաչման եւ ապակենտրոնացված համագործակցության ընդլայնման ուղղությամբ գործադրվող ջանքերին՝ արտաքին գործերի նախարարը նշել է, որ արձանագրված դրական միտումները շարունակություն են ունեցել նաեւ 2017 թվականին։

Սեպտեմբերին Արցախի անկախության ճանաչման մասին բանաձեւ է ընդունել ԱՄՆ Միչիգան նահանգի Սենատը։ Բարեկամության հռչակագրեր են ստորագրվել Արցախի Ճարտար ու Բերձոր եւ Ֆրանսիայի Դեսին-Շարպիո ու Ալֆորվիլ քաղաքների միջեւ։ 2017 թ. Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի՝ Բելգիա կատարած այցի շրջանակներում ստեղծվել են Արցախի հետ բարեկամության խումբ եւ շրջանակ։ Մասնավորապես, Բրյուսելի Վալոնական խորհրդարանում Բելգիայի ֆրանսախոս օրենսդիրների, գիտական ու հասարակական ոլորտների մի խումբ ներկայացուցիչների կողմից ստեղծվել է Արցախի հետ Բարեկամության շրջանակ, իսկ Բելգիայի Ֆլամանդական խորհրդարանում՝ Արցախի հետ Բարեկամության խումբ։ Համանման խումբ եւ շրջանակ են ստեղծվել նաեւ Արցախում։

Մասիս Մայիլյանն ընդգծել է, որ 2017 թ․ ընթացքում Արցախի ԱԳՆ-ն ջանքեր է գործադրել ոչ միայն առկա կապերի խորացման, այլեւ նոր կապեր հաստատելու ուղղությամբ։ Ընդլայնվել է Արցախի միջազգային համագործակցության աշխարհագրությունը․ առաջին անգամ Արցախ են այցելել պատվիրակություններ Բոլիվիայից եւ Մեքսիկայից, ինչպես նաեւ Պորտուգալիայի խորհրդարանի պատգամավոր։

Անդրադառնալով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին` ԱԳՆ ղեկավարը նշել է, որ նախորդ տարվա ընթացքում այն գլխավորապես կենտրոնացած էր 2016 թ. ապրիլին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ ռազմական գործողություններ վերսկսելու արդյունքում առաջացած բացասական հետեւանքների չեզոքացման վրա։ Այս կապակցությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերն ուղղված էին Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանը եւ բանակցային գործընթացի առաջմղման համար պայմանների ստեղծմանը։

Այս համատեքստում Մասիս Մայիլյանն ընդգծել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման եւ հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը՝ բանակցային գործընթացում կառուցողական մթնոլորտ ստեղծելու համար։ Միեւնույն ժամանակ, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում իրական առաջընթաց ապահովելու համար անհրաժեշտ է լիարժեք ձեւաչափով բանակցությունների վերականգնումը՝ դրա բոլոր փուլերին Արցախի Հանրապետության մասնակցությամբ։

Բանակցություններին Արցախի լիարժեք մասնակցությունը կբարձրացնի խաղաղ գործընթացի արդյունավետությունը։ Արցախի իշխանությունները շարունակում են հանդես գալ գործընթացին լիիրավ մասնակցության օգտին եւ պատրաստ են դե-յուրե ստանձնել իրենց բաժին պատասխանատվությունը՝ տարածաշրջանային կայունության ապահովման եւ, ընդհանրապես, տարածաշրջանի ճակատագրի համար։

Մասիս Մայիլյանը նաեւ նշել է, որ ՀՀ ԱԳՆ եւ Եվրոպայի խորհրդում, Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունում, Եվրոպական միությունում եւ Միավորված ազգերի կազմակերպությունում ՀՀ առաքելությունների հետ սերտ համագործակցությամբ հետեւողական աշխատանքներ են տարվել ներկայացնելու տարբեր հարցերի՝ այդ թվում, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ Արցախի պաշտոնական դիրքորոշումը ներկայացնելու եւ Արցախի շահերին հակասող գործընթացները կանխելու ուղղությամբ։ Մասնավորապես, միջազգային տարբեր կառույցներում շրջանառության մեջ է դրվել  Արցախի ԱԳՆ եւ այլ գերատեսչությունների  կողմից պատրաստված թվով 9 ընդարձակ փաստաթուղթ։

Ներկայացնելով ընթացիկ տարվա առաջնահերթությունները՝ Մասիս Մայիլյանը նշել է, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանի 2017-2020 թթ. ծրագրի համաձայն՝ արտաքին քաղաքական բնագավառի առաջնահերթություններն են Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ գործադրվող ջանքերի ակտիվացումը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթացի ապահովումը՝ հիմնված Արցախի ժողովրդի կողմից ինքնորոշման իրավունքի իրացման փաստի վրա, արտաքին աշխարհի հետ տնտեսական կապերի հաստատումը եւ խորացումը, Արցախի  զարգացման համար  արտաքին բարենպաստ պայմանների ստեղծումը եւ օտարերկրյա ներդրումների խրախուսումը: Արցախի արտաքին քաղաքական օրակարգի կարեւորագույն ուղղություններից մեկն է մնում նաեւ Հայաստան-Արցախ-Սփյուռք համագործակցության հետագա ընդլայնումն ու խորացումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ