News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Եվրամիության՝ Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ծրագրում է որքան հնարավոր է շուտ այցելել այն շրջաններ, որոնք տուժել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետեւանքով, որպեսզի իր ավանդը բերի նրա հումանիտար հարթության քննարկման մեջ: Նա այս մասին ասել է Trend-ի հետ հարցազրույցում:

«ԵՄ-ն եւ ես անձամբ ցավում ենք հակամարտության գոտում մարդկային բոլոր զոհերի համար: Մեր դիտարկումներով՝ ամեն տարի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում զոհերի թիվը, որոնցից շատերն անչափ երիտասարդ են, չափազանց վշտացնում է: Ոչ մի հիմնավորում չկա, որպեսզի սա տարեցտարի շարունակվի: Ցավոք, հրադադարի ռեժիմի խախտումները մարդկանց կյանքի ամենօրյա մասն են դարձել, որոնք մոտ են բնակվում զորքերի շփման գծին եւ միջպետական սահմանին: Չնայած նրան, որ միջադեպերի թիվն անցյալ տարվանից կրճատվել է, սարսափելի միջադեպերը  շարունակում են տեղի ունենալ: Զուտ հումանիտար տեսանկյունից սա պետք է դադարեցվի: Սա նաեւ վնաս է հասցնում բանակցությունների արդյունավետությանը»,- կարծում է Կլաարը: Նրա խոսքով՝ ԵՄ-ն կողմերին մշտապես կոչ է անում խստորեն հետեւել հրադադարի ռեժիմի պահպանմանը եւ զսպվածություն հանդես բերել:

«Մենք կողմերին համառորեն կոչ ենք անում կատարել պայմանավորվածությունները, որոնք նախագահների միջեւ ձեռք էին բերվել Ժնեւում տեղի ունեցած վերջին հանդիպման ժամանակ, որոնք ի լրացումն բանակցությունների ակտիվացման՝ նաեւ տեղերում լարվածության թուլացման միջոցառումներ են նախատեսում»,- ասել է հատուկ ներկայացուցիչը: Ժամանակն է նաեւ կնքել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման մասին համաձայնագիրը: Նրա կարծիքով՝ տեղերում լարվածության թուլացումը կնպաստի քաղաքացիական հասարակության շրջանում զոհերի թվի կրճատմանը: Սա նաեւ կթեթեւացնի փոխընդունելի համաձայնագրի ձեռքբերումը եւ չի ցեմենտի ստատուս քվոն, հավելել է Կլաարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին եւ գնահատել նրա ջանքերը
Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունը հայտնեց առկա լարվածության...
Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը
Ուրախ ենք ողջունել կանադացի առաջին փորձագետ Ալեքսանդր Գրուշևսկիին…
ՀՀ-ի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. Հռիփսիմե Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում
Վերոհիշյալն առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի և մեր տարածաշրջանի համար, հատկապես այս շրջանում, երբ Հայաստանի և Ադրբեջանի...
Եվրահանձնաժողովի ղեկավարը խնդրում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին վերջապես օգնել Ուկրաինային
Այժմ ես շատ հստակ կոչ եմ անում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին հավաքվել և վերջապես․․․
Կանադայից առաջին փորձագետն է միացել ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը
Ուրախ ենք ողջունել կանադացի առաջին փորձագետ Ալեքսանդր Գրուշևսկուն ԵՄ...
Հույս ունեմ՝ Եվրոպան ապագայում ՀՀ-ն կդիտարկի որպես եվրոպական քաղաքակրթության մի մաս․ Շվեդիայի պատգամավոր
Նա հայտարարել է, որ այս տարվա փետրվարին Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմին ուղղված նամակում առաջարկել...
Ամենաշատ