News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Աերոֆլոտ» ավիաընկերության բեռնատար ինքնաթիռը, որը Ֆրանկֆուրտ-Հան օդանավակայանից ուղեւրվել էր Բաքու, արտակարգ վայրէջք է կատարել կասկածելի ձայների պատճառով, հաղորդում է haqqin.az-ը: Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 15-ին:

Տեղեկության համաձայն` օդ բարձրանալուց մեկ ժամ անց անձնակազմը պայթյունի նմանվող տարօրինակ ձայներ է լսել։ Օդանավի հրամանատարը որոշել է վերադառնալ Ֆրանկֆուրտ-Հան օդանավակայան։

Ֆրանկֆուրտի օդանավակայանի ներկայացուցիչ Քրիստոֆ Գյոցմանի խոսքով, ինքնաթիռն արտակարգ վայրէջքից հետո մանրակրկիտ ստուգում է անցել, սակայն ոչ մի կասկածելի բան չի հայտնաբերվել: Նա նաեւ հավելել է, որ անվտանգության նկատառումներից ելնելով ինքնաթիռը բեռնաթափվել է, ապա բեռը ետ են լցրել։ Միայն դրանից հետո ինքնաթիռը կրկին ուղղություն է վերցրել դեպի Բաքու:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Ամենաշատ