News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ինդոնեզական Սումատրա կղզում ժայթքել է Սինաբունգ հրաբուխը, հայտնում է «Սինհուա» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Հրաբխագիտության ազգային գործակալության ղեկավարին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Երկուշաբթի օրը հրաբուխի ժայթքման բարձրությունը 5 կիլոմետր է կազմել: Տաք հրաբխային մոխրի ամպերը տարածվել են մինչեւ 4.9  կիլոմետր դեպի հարավ-արեւելք եւ 3.5 կմ՝ դեպի արեւելք: «Սա ռեկորդային բարձրություն է այս տարվա համար»,- հայտարարել է գործակալության ներկայացուցիչը: Ընդ որում, նա նշել է, որ հրաբխի ժայթքումը չի ազդել Հյուսիսային Սումատրայի նահանգի օդային երթեւեկության վրա:

Հաղորդվում է նաեւ, որ հրաբխի ժայթքման կապակցությամբ ավիացիայի համար վտանգի կարմիր աստիճան է հայտարարվել:

Նշենք, որ Սինաբունգ հրաբխի բարձրությունը ծովի մակարդակից 2 հազար 460 մետր է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ