Երեւանի Բաղրամյան 56 հասցեում գտնվող «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ -ի վրա այսօր՝ փետրվարի 19-ին, ավազակային հարձակում են կատարել երկու անձինք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանության Երեւան քաղաքի օպերատիվ գծով տեղակալ Արտակ Պողոսյանը:
Նախնական տեղեկություններով, հարձակվողները եղել են երկու հոգով, դիմակավորված եւ ատրճանակով զինված։ Առայժմ չճշտված տեղեկություններով, նրանք կողոպտել են մոտ յոթ միլիոն դրամ գումար։
Նշենք, որ ահազանգը ոստիկանությունում ստացվել էր ժամը 16:00-ին, այս պահին դեպքի վայրում աշխատում են իրավապահները: