News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թուրքիայի վճռաբեկ դատարանը չեղարկել է առաջին ատյանի դատարանի որոշումը «Սանասարյան հան»–ը թողնել  Թուրքիայի հիմնադրամների վարչության տնօրինության տակ։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ժամանակ»–ը, Ստամբուլի Սիրքեջի թաղամասում գտնվող «Սանասարյան հանը» վճռաբեկ դատարանի վճռով վերադարձավ հայոց պատրիարքարանին։

Նշվում է, որ «Սանասարյանի հանի» վերադարձի համար արք. Արամ Աթեշյանը դատարան էր դիմել դեռեւս 2014–ի հուլիսի 3–ին։

Նշենք, որ «Սանասարյան հանը» կառուցվել է հայ բարեգործ Մկրտիչ Սանասարյանի կողմից 1895 թվականին։ Շենքի ճարտարապետն է եղել Հովսեփ Ազնավուրը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ