News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են թուրքական ռազմական գործողությունները սիրիական Աֆրինում:

Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, Սիրիայում տիրող իրավիճակի քննարկման ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվել Աստանայի ձեւաչափում համագործակցության հետագա ամրապնդմանը: Վերահաստատվել է Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի ջանքերի սերտ համաձայնեցման պատրաստակամությունը՝ ապաէսկալացման գոտիների արդյունավետ գործունեության ապահովման եւ քաղաքական գործընթացների խթանման, Սոչիում Սիրիայի ազգային երկխոսության կոնգրեսում ձեռք բերված պայմանավորվածությունների զարգացման նպատակով:

Կողմերն առանձին անդրադարձել են Սիրիայի հյուսիս-արեւմուտքում ստեղծված իրավիճակին, այդ թվում նաեւ՝ Աֆրինում Թուրքիայի ռազմական գործողություններին: Զրուցակիցներն ընդգծել են ռուս-թուրքական համագործակցության զարգացման դրական դինամիկան եւ պայմանավորվել են մոտ ապագայում տարբեր մակարդակներում տարբեր հանդիպումներ անցկացնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ