News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երեւանի ավագանու աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով աշխատակազմի իրավաբանական վարչությանը, քաղաքապետի խորհրդական Գագիկ Բաղդասարյանին եւ աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանին հանձնարարել է ներկայացնել ավագանու կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին առաջարկություններ՝ դրանք նախապես քննարկելով Երեւան քաղաքի ավագանու խմբակցությունների հետ:

Աշխատակազմի իրավաբանական, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություններին, ինչպես նաեւ քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանին էլ հանձնարարվել է ներկայացնել Երեւանի քաղաքապետարանի վարչական շենքերում լրագրողների աշխատանքը կանոնակարգելու վերաբերյալ առաջարկություն:

Երեւանի քաղաքապետը աշխատակազմի իրավաբանական վարչությանն ու աշխատակազմի քարտուղարին նաեւ հանձնարարել է ներկայացնել առաջարկություններ՝ Երեւանի քաղաքապետարանի վարչական շենքերում աշխատանքային ռեժիմը, մուտքն ու ելքը, ինչպես նաեւ այլ աշխատանքները կանոնակարգելու վերաբերյալ:

Նշենք, որ փետրվարի 13-ին ավագանու նիստի ծեծկռտուքից եւ այսօր քաղաքապետարանում տեղի ունեցծա միջադեպից հետո քաղաքապետարանում լուրեր էին շրջանառվում, որ մտադիր են հնարավորինս սահմանափակել լրագրողների աշխատանքը՝ քաղաքապետարանում կատարվող աղմկոտ իրադարձությունները հնարավորինս քիչ հանրայնացնելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Freedom House. Հայաստանում հավասարակշռված լուրեր են տրամադրում սակավաթիվ անկախ լրատվամիջոցները
ԶԼՄ-ներին հետևող դիտորդների կարծիքով, դրույթի անորոշ և ընդհանուր բնույթը կառավարությանը մեկնաբանությունների չափազանց մեծ հնարավորություններ է տալիս
Հույն լրագրողները ցածր աշխատավարձի պատճառով 24-ժամյա գործադուլ են անում
ESIEA-ն հայտարարել է, որ դեմ է «աշխատանքային անարխիկ պայմաններին և շատ ցածր վարձատրությանը»...
Ամենաշատ