«Վերին Լարս» անցակետում Հայաստանի 35-ամյա քաղաքացի է ձերբակալվել, ով փորձել է իր մեքենայով մայնինգի համար նախատեսված սարքավորումներ տեղափոխել: Ինչպես հայտնում է AlaniaTV-ին՝ վկայակոչելով սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը, ապօրինի ներկրվող երկու սարքերից յուրաքանչյուրի նախնական արժեքն ավելի քան 100 հազար ռուբլի է:
Մասնագետների խոսքով՝ մայնինգային օպերացիաները հազվադեպ են միայնակ իրականացվում. որպես կանոն, կրիպտոարժույթների խոշոր հայթայթողները միավորում են իրենց ուժերը փոքր «սինդիկատներում»: Ոստի իրավապահները ակնկալում են, որ Հյուսիսային Օսեթիայի տարածք սարքավորումների տեղափոխման անօրինական փորձերը կրկնվեն, եւ այժմ ւսումնասիրում են ձերբակալված անձի կապերը: