News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն որոշել է ցրել Չինաստանի կողմից Հարավչինական ծովի  արհեստական կղզիներում ռազմակայանների կառուցման մասին մտավախությունները` ասելով, որ դրանք ստեղծվել են Ամերիկայից պաշտպանվելու համար եւ ոչ թե հարեւան պետություններին դիմակայելու համար, հաղորդում է Reuters-ը:

Դուտերտեն նախորդ կառավարություններին մեղադրել է նաեւ նրանում, որ նրանք չեն ավելացրել երկրի պաշտպանությունը Սպրատլի արշիպելագում այն ժամանակ, երբ Պեփկինը նոր էր սկսում կառուցել իր արհեստական կղզիները եւ դրանք ռազմական կայանների վերածել:

«Դրանք (ռազմական կայաններ) նախատեսված չեն մեզ համար: Դրանք նախատեսված են նրանց համար, ովքեր չինացիների կարծիքով, կոչնչացնեն իրենց, իսկ դա Ամերիկան է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ