News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իսրայելում Թել Ավիվից Երուսաղեմ Ռուսաստանի Դաշնության դեսպանատան տեղափոխելու հնարավորությունը ներկայումս օրակարգում չէ, հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նա բացատրել է, որ Պաղեստինի տարածքների վերջնական կարգավիճակը, ներառյալ Երուսաղեմի հարցը, պետք է որոշվի իսրայելցիների եւ պաղեստինցիների միջեւ երկկողմ բանակցությունների ընթացքում:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անցյալ տարվա դեկտեմբերին հայտարարեց Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու եւ ԱՄՆ դեսպանատունը տեղափոխելու մասին, որն այժմ գտնվում է Թել Ավիվում: Թրամփի որոշումը արաբական աշխարհի մի շարք երկրներում պաղեստինցիների կողմից բողոքի ակցիաների պատճառ դարձավ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ