News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Պակիստանի պաշտպանության նախարար Խուրամ Դաստիգիրը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայում 1000 պակիստանցի զինծառայոգղների տեղակայումը չի խախտում Եմենում ռազմական գործողությունների մասնակցության դեմ խորհրդարանական բանաձեւը, հաղորդում է AP-ն:

Նրա խոսքով, Պակիստանի զինվորականները կսովորեցնեն եւ խորհրդակցություն կանցկացնեն սաուդյան զինվորների հետ`համաձայն երկկողմ համաձայնագրի եւ չեն մասնակցի ռազմական գործողություններին: Նա նշել է, որ Պակիստանի զինվորականները տիրապետում են լեռներում պատերազմի եւ ահաբեկչության դեմ պայքարելու հմտություններին, ինչը կարող է օգտակար լինել Սաուդյան Արաբիայի զինվորների համար:

Սաուդյան Արաբիան հուսով է, որ Պակիստանը ռազմական օգնություն կցուցաբերի Եմենում, որտեղ 2015 թվականի մարտից նա ղեկավարում է կոալիցիա, որը պայքարում է հութիի ապստամբների դեմ:

Պակիստանի խորհրդարանը երեք տարի առաջ միաձայն ընդունեց բանաձեւ`հայտարարելով, որ չի օգնի կոալիցիային զորքերով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ