News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում 2017թ. ապրիլի 5-ին մահացած դատապարտյալ Հրաչյա Գեւորգյանի իրավահաջորդի ներկայացուցիչների բողոքը դատարանում է: Իրավահաջորդի ներկայացուցիչները ներկայացրել էին բազմաթիվ փաստեր եւ ապացույցներ այն մասին, որ Հրաչյա Գեւորգյանի մահը վրա է հասել մի շարք պաշտոնատար անձանց եւ բուժաշխատողների անգործության կամ հանցավոր գործողությունների հետեւանքով:

Հրաչյա Գեւորգյանի մահվան փաստով հարուցված քրեական գործը ՀՔԾ-ում կարճվել էր: Գեւորգյանի մայրը պնդում է, որ իր որդուն սպանել են:

Նշենք, նիստը տեղի կունենա  2018թ. փետրվարի 20-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի  Շենգավիթի նստավայրում: 

Հիշեցնենք,  որ դատապարտյալ Հրաչյա Գեւորգյանը ՔԿՀ-ում գտնվելու ընթացքում բաց նամակում ահազանգել էր ՔԿՀ-ում խոշտանգումների ու ապօրինի դրամահավաքների մասին՝ նշելով կոնկրետ անուններ: Նա նշել էր, որ երկու տարի է՝ ոչ կարողանում է խոսել, ոչ քայլել: Դատապարտյալն ասել էր, որ իրեն մտածված չեն տանում բուժման, «մառալնի սովամահ են անում»:

Դատապարտյալը նաեւ ահազանգել էր դրամահավաքության մասին:

«Ամեն հարկն ունի իր օպերն ու ռեժիմնիկը, ամեն ամսվա վերջ ամեն խուցը տալիս ա 100 հազար օպերին, 100 հազար ռեժիմնիկին: Անձամբ ես շատ եմ տվե: Պետը ոտից գլուխ հանցավոր ա, էս պետը՝ Սեդրակ Հարությունյանը, Սմբատ Բուղլադարյանի թայն ա, իրար հետ գործընկերներ են: Ինքը շուտ Ս. Բուղլադարյանին տեղափոխեց ուրիշ տեղ, որ իրենց արած կեղտերը ջրի երես չելնի»,- գրել էր նա:

Նշենք, որ դատապարտյալ Հրաչյա Գեւորգյանը տառապում էր Պարկինսոնի հիվանդությամբ, ուներ հեպատիտ Ց, բրոնխիալ ասթմա:

Հրաչյա Գեւորգյանը  մեղավոր էր ճանաչվել փաստացի ամուսնական կապի մեջ գտնվող իր կնոջը առեւանգելու եւ դրամաշորթության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Ամենաշատ