News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ճապոնիայում Sumitomo Forestry ընկերությունը 2041 թվականին նախատեսում է աշխարհի ամենաբարձր փայտե երկնաքերը կառուցել: Այսպիսով նա ցանկանում է նշել իր հիմնադրման 350-ամյակը, հաղորդում է BBC-ն:

Ընկերության հայտարարության համաձայն՝ W350 անվանումով շենքում 70 հարկ կլինի:

Շենքի միայն 10 տոկոսը կկառուցվի պողպատե կառուցվածքով, շինարարությունում կօգտագործվի 180 հազար խորանարդ մետր փայտանյութ: Ընտրվելու են միայն ճապոնական ծառատեսակներ:

Ամբողջ շենքով նախատեսված են պատշգամբներ, որտեղ այգիներ եւ քաղաքային բանջարանոցներ կլինեն:

Ծրագրի արժեքը կկազմի մոտ 600 միլիարդ իեն  (5.9 միլիարդ դոլար), որը մոտավորապես երկու անգամ ավելի թանկ է, քան նույն չափի սովորական երկնաքեր կառուցելը:

Աշխարհի ամենաբարձր փայտե շենքը մինչ օրս Վանկուվերում ուսանողական հանրակացարանն է, որը 53 մետր բարձրություն ունի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ