News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիան շահագրգռված չէ Կատարի առաջարկած եվրոպական ոճով տարածաշրջանային անվտանգության դաշինքով: Այս մասին ասել է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադել ալ Ջուբեյրը, հաղորդում է Reuters-ը:

«Մենք արդեն ունենք կառույց», - Վիեննայում իր ավստրիացի գործընկերոջ հետ հանդիպման շրջանակներում, նկատի ունենալով Պարսից Ծոցի Համագործակցության Խորհուրդը ասել է Ալ Ջուբեյրը: «Մենք հուսով ենք, որ Կատարը ճիշտ ուղի կընտրի եւ կդադարի ահաբեկչությանը աջակցել... Եթե նա դա անի, մենք կարող ենք առաջ շարժվել` բոլորիս անվտանգությունը ապահովելու համար», - ասել է նա:

Հիշեցնենք, որ Կատարի էմիր, շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանին Մյունխենի անվտանգության կոնֆերանսում ելույթ ունենալով, ասել էր, որ Մերձավոր Արեւելքի երկրները պետք է հաղթահարեն իրենց տարաձայնությունները եւ ստորագրեն Եվրամիության օրինակով ստեղծված անվտանգության պայմանագիրը:

Նշենք, որ անցյալ ամռանը Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Եգիպտոսը եւ Բահրեյնը դադարեցրել են Կատարի հետ դիվանագիտական եւ առեւտրային հարաբերությունները՝ մեղադրելով նրան ահաբեկչությանը աջակցելու մեջ: Դոհան հերքում է բոլոր մեղադրանքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ