News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն աջակցել է Միթ Ռոմնիի թեկնածությանը սենատորի պաշտոնում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Միթ Ռոմնին հայտարարել է, որ Սենատ կընտրվի հրաշալի նահանգ Յուտայից: Նա հոյակապ սենատոր կլինի եւ Օրին Հաթչի արժանավոր ժառանգորդը, ես նրան լիովին աջակցում եմ»,- նշել է Թրամփը Twitter-ում:

Ռոմնին Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի պաշտոնին էր առաջադրվել 2012 թվականին, սակայն պարտվել էր Բարաք Օբամային, որն ընտրվում էր երկրորդ ժամկետում: 2016 թվականի նախընտրական արշավի ժամանակ Ռոմնին Թրամփին խիստ քննադատել է՝ նրան անվանելով «կեղծ» եւ «խաբեբա», Թրամփը պարտքի տակ չի մնացել եւ հայտարարել է, որ Ռոմնին ժամանակին «աղաչում էր ընտրություններում իրեն աջակցելու համար»: Թրամփի ընտրվելուց հետո Ռոմնին քանիցս նրա հետ հանդիպել է՝ հուսալով պաշտոն ստանալ վարչակազմում: Ռոմնիի համար կանխատեսում էին պետքարտուղարի պաշտոոնը, սակայն նա ադպես էլ Թրամփի Սպիտակ տանը ոչ մի պաշտոն չզբաղեցրեց:

Ինչպես սպասվում է, հանրապետականների աջակցությամբ Ռոմնին առանց դժվարության սենատոր կդառնա, քանի որ Յուտան ավանդաբար պահպանողական նահանգ է համարվում:

ԱՄՆ Սենատում Յուտայից ընտվող տեղը կազատվի նոյեմբերին, քանի որ նահանգից ընտրված գործող 2 սենատորներից Օրին Հաթչը Կոնգրեսում ավելի քան 40-ամյա կարիերայից հետո հայտարարել է հրաժարական տալու մասին: Հաթչը 83 տարեկան է, նա Յուտան ներկայացնում է 1977 թվականից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ