Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել երկխոսություն սկսել եւ դրա համար «ժամկետ ու տեղ» ընտրել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Դոնալդ Թրամփը հանդես է եկել այլ երկրների ներքին գործերին չմիջամտելու կոչով: Այն կատարելու եւ ագրեսիայի փոխարեն երկխոսություն սկսելու ժամանակն է: Երկխոսություն Կարակասո՞ւմ, թե՞ Վաշինգթոնում: Ժամկետը եւ վայրը, եւ ես այնտեղ կլինեմ»,- Twitter-ում նշել է Մադուրոն:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն քննարկում է Վենեսուելայի դեմ նավթային էմբարգո մտցնելու հնարավորությունը: Թիլերսոնը նշել էր, որ ԱՄՆ-ն չի կարող «ձեռքերը ծալած» հետեւել Վենեսուելայում ժողովրդավարության ոչնչացման իրավիճակին: