News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կրիպտոարժույթ բիթքոինը (bitcoin) շարունակում է թանկանալ հունվարից առաջին անգամ 11,5 հազար դոլարի նիշը հաղթահարելուց հետո: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

CoinMarketCap պորտալի տվյալներով՝ բիթքոինի գինն աճել է 8,9 տոկոսով՝ հասնելով մինչեւ 11,601 հազար դոլարի: Bitfinex բորսայում կրիպտոարժույթը թանկացել է 8,86 տոկոսով՝ հասնելով մինչեւ 11,474 հազար դոլարի, OKEx-ում՝ 9,3 տոկոսով, մինչեւ 11,489 հազար դոլար: Coindesk պորտալի տվյալներով՝ բիթքոինի գինն աճել է 2,7 տոկոսով, մինչեւ 11,465 հազար դոլար:

CoinMarketCap-ի տվյալների համաձայն՝ Ethereum-ը թանկացել է 2,1 տոկոսով, մինչեւ 952,02 դոլար, Ripple-ն՝ 1,35 տոկոսով, մինչեւ 1,15 դոլար, Bitcoin Cash-ը՝ 2,5 տոկոսով, մինչեւ 1,545 հազար դոլար: CoinMarketCap-ի տվյալներով՝ կրիպտոարժույթի շուկայի կապիտալիզացիան այս պահին կազմում է 512,21 մլրդ դոլար: Բիթքոինի բաժինը կազմում է ամբողջ շուկայի մոտ 38 տոկոսը, Ethereum-ի բաժինը՝ 18 տոկոսը, Ripple-ի բաժինը՝ 9 տոկոսը:

Բիթքոինի թանկացումը շարունակվում է փետրվարի սկզբին մինչեւ 6 հազար դոլար անկումից հետո: Նման կտրուկ էժանացումը տեղի էր ունեցել մի շարք երկրների բանկային խմբերի եւ իշխանությունների կողմից մտցրած կրիպտոարժույթի վաճառքի սահմանափակումների ֆոնին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ