News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Վենեսուելայի կառավարությունը պաշտոնապես շրջանառության մեջ է դրել սեփական «Պետրո» կրիպտոարժույթը, փոխանցում է Gazeta.ru-ն:

««Պետրոն» ծնվել է, եւ հիմա Վենեսուելային լիակատար հաջողություն ու բարգավաճում է սպասում»,- հայտարարել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն:

Մադուրոն հայտնել է, որ շուկայի կարեւորագույն ընկերությունները պատրաստ են Վենեսուելայի իշխանությունների հետ համաձայնագրեր ստորագրել:

«Պետրոյի» նախնական գինը կկազմի մեկ միավորի համար 60 դոլար: Սպասվում է, որ նախնական սակարկությունների ժամանակ կիրացվի 38,4 մլն «Պետրո»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ