News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթը գրում է. «Մի քանի հոդված գրեցի Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված, եւ այսօր, քանի որ «օրն է», ուզում եմ թեման ամփոփել: Սկսեմ հեռվից՝ Ֆրանսիական Մեծ հեղափոխությունից: Հեղափոխականները խրախուսում էին թալանն ու դիակապտությունը, գլխատեցին թագավորին եւ բոլոր մեղավոր-անմեղ ազնվականներին, որոնք իրենց ձեռքն ընկան, հետո՝ թագուհուն, որը նույնպես, հավանաբար, «խմում էր խեղճ ժողովրդի արյունը», հետո սկսեցին գլխատել իրար:

Մի քանի տարի ձգվող այդ արյունալի գործընթացում հերթը հասավ Ժորժ Դանտոնին, որը նույնպես ամենեւին հրեշտակ չէր, բայց երբեմն փորձում էր բանականություն դրսեւորել: Եվ ահա՝ երբ նրան էին մահապատժի ենթարկում, նա 1794 թվականի մարտի 19-ին Կոնվենտում իր վերջին ելույթում, բացի անհեթեթ մեղադրանքները հերքելուց, ասաց՝ էականն այն է, որ այլեւս երբեք չեն գա հին ժամանակները, որ մարդիկ այլեւս երբեք չեն համաձայնի այն վիճակի հետ, երբ դասակարգային պատկանելությունը պայմանավորում է իրավունքների տարբերությունը:

Ուզում եմ ասել, որ կան հեղափոխությունների եւ դրանց մասնակիցների մարդկային, ամենեւին ոչ հրեշտակային դրսեւորումները, եւ կա այդ իրադարձությունների պատմական նշանակությունը: Իմ կարծիքով՝ 30 տարի առաջ սկիզբ առած Ղարաբաղյան շարժման նշանակությունը կարելի է բնութագրել երեք բառով՝ ազգային բարդույթների հաղթահարում: Խոսքը, ինչպես հասկանում եք, ծեծվածի, ջարդվածի, տառապածի, «բազմաչարչարի» բարդույթի հաղթահարման մասին է: Այդ սերունդը, որը Շարժման կորիզն էր կազմում, ոչ միայն 1915 թվականին ցեղասպանվածների, այլեւ 1945 թվականին հաղթածների թոռներն էին, մարդիկ, որոնք նորմալ կրթություն էին ստացել եւ մի քանի տասնամյակ ապրել էին համեմատաբար բարեկեցիկ կյանքով:

Շարժման հիմնական գաղափարախոսությունը ձեւակերպվել էր Ռաֆայել Իշխանյանի «Երրորդ ուժի բացառումը» հոդվածում, եւ իմաստը միանգամայն պարզ էր՝ հավատանք սեփական ուժերին, խուսափենք ավանդական «կողմնորոշումային» ծուղակից: Այն, ինչ մեզ հաջողվել է ստեղծել եւ ձեռք բերել այդ 30 տարում, տեղի է ունեցել այս գծին հետեւելու շնորհիվ:

Ձախողումները, տապալումները պայմանավորված են, կարծում եմ, այդ գծից շեղվելով: Սովորաբար մարդիկ չեն ուզում օբյեկտիվ գնահատական տալ Շարժմանը եւ ասում են՝ «բա ինչու չե՞ս ասում, թե ինչ է տեղի ունեցել 1990 թվականից հետո»: Բայց դա բոլորովին այլ թեմա է՝ Ֆրանսիական Մեծ հեղափոխությունից հետո էլ շատ բան է տեղի ունեցել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». 1000 տիրազուրկ հորերից ջուրը հոսում է Թուրքիա. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 199
Ներկայացնելով փաստ 77-ը, հայտարարեց, որ Արարատյան դաշտում իրականացվել են 13 խորքային հորերի...
«Իրավունք». «Շանթ դաշինք». Հայր եւ որդի պատրաստվում են ընտրությունների
«Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը որոշում է կայացրել մասնակցել Հայաստանի խորհրդարանական...
«Հրապարակ». Հերթական սրբապղծությունը
ՔՊ-ական շրջանակներում այլեւս կասկած չունեն, որ Թուրքիան ցեղասպանությունից հրաժարվելու նախապայման է...
«Ժողովուրդ». Մեզ համար հիմք է Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին
«Ժողովուրդ» օրաթերթը Տավուշի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ դիրքորոշում ստանալու համար դիմել էր...
«Փաստ». Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են
Ի մասնավորի, ըստ որոշման, ներքին գործերի նախարարության ոստիկանության զորքերի արտաքին ծառայություն...
«Հրապարակ». ՔՊ-ում վախ են «բռնում»
Ֆրակցիայի մեր աղբյուրն անկեղծացավ, որ վերջին շրջանում՝ Տավուշի թեմայից հետո, հանրային վերաբերմունքը...
Ամենաշատ