News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) բավականին շատ հայցեր են ստացվում Հայաստանից։ Այս մասին փետրվարի 20-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։

«Չեմ կարող ասել, որ դա ինքնին վատ է: Մարդիկ փորձում են պաշտպանել իրենց իրավունքները: Սա խոսում է քաղաքացիների ինքնագիտակցության եւ դատապաշտպանության ինստիտուտի կայացման մասին», - ասել է նախարարը:

Նրա խոսով, եթե 2013 թվականին ընդունվել էր միայն 2 որոշում, ապա 2016 եւ 2017 թվականներին՝ 27 որոշում։ Նախարարը նշել է, որ վիճակագրությունը եւս խոսում է այն մասին, թե ինչ արագությամբ են որոշումներն ի կատար ածվում։ Որոշումները ենթադրում են գործողությունների երկու խումբ` քաղաքացիների իրավունքների վերականգնում եւ օրենսդրության մեջ համալիր փոփոխություններ: «Այս որոշումը լրիվ այլ մակարդակի է՝ ընդհանրական միջոց է, որը ենթադրում է օրենսդրության շտկում», - հավելել է նախարարը:

Պատասխանելով հարցին, թե ՄԻԵԴ դիմումների աճը խոսում է արդյոք արդարադատության վատ որակի մասին՝ նախարարը նկատել է, որ այդ որակը կարող է գերազանց լինել, բայց պարտվող կողմը, որպես կանոն, դժգոհ է դատարանի որոշումից: «Ուստի եզրակացություններ անել, թե դատարանը կոռումպացված է, անընդունելի է»,-նշել է Դավիթ Հարությունյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ