News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Փետրվարի 19-ին, ժամը 16.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ ենթանրակային շրջանի կտրած-ծակած արյունահոսող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 17-ամյա Վիգեն Ն.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը, ժամը 16.40-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած արյունահոսող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 17-ամյա Ռաֆայել Վ.-ն:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը Խաղաղ-Դոնի փողոցի թիվ 21/5 հասցեի մոտ, վիճաբանության ժամանակ, Վիգեն Ն.-ին եւ Ռաֆայել Վ.-ին սուր կտրող-ծակող գործիքով հարվածել վնասվածքներ է պատճառել 17-ամյա ՀՀովհաննես Մ.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ փետրվարի 20-ին, ժամը 1.30-ին, ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:

Նշանակվել են ԴԲՓ-ներ: Կատարվում է քննություն:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, Վիգեն Ն.-ն սովորում է Երեւանի թիվ 178 ավագ դպրոցի 11-րդ դասարանում, Ռաֆայել Վ.-ն՝ Երեւանի թիվ 83 հիմնական դպրոցի 11-րդ դասարանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավտովթար՝ Սիսիան-Գորիս ճանապարհին. Բախումից հետո «ՎԱԶ»-ում հրդեհ է բռնկվել. կա 4 զոհ. վիրավորի վիճակը ծանր է
Մարտի 19-ին, ժամը 05:40-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Եղբայրներով ծեծել են տաքսու վարորդին, վնասել մեքենան. Նրանցից մեկը դանակահարել է տաքսու կին ուղեւորին
Կենցաղային հարցերի շուրջ վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ. կան ձերբակալվածներ...
Գորիսում 3 անձի նկատմամբ մահափորձի վարույթով հետախուզվող տղամարդը հայտնաբերվել և կալանավորվել է. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական…
Բերման ենթարկված հետախուզվողի մոտ ծալովի դանակ է հայտնաբերվել
ՆԳՆ ոստիկանության ՊԾ գնդի 4-րդ գումարտակի ծառայողները...
Աբովյանում երկու կողմից փակել են մեքենայի ճանապարհը, խմբով հարձակվել ու ծեծել վարորդին, կրակել նրա ուղղությամբ. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում շարունակվում...
Քանաքեռավանի գազալցակայանում պայթյունի հանգամանքները պարզվում են քրվարույթի շրջանակում. ՔԿ-ն մանրամասնում է
2024 թվականի մարտի 16-ին՝ ժամը 19․10-ի սահմաններում, Կոտայքի մարզի Նոր...
Ամենաշատ