News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Հայաստանի արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը վերջերս Ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցների գործողություններն ոչ հարիր է անվանել հայ մշակույթին: «Ես դատապարտում եմ ցանկացած վարք, որը չի համապատասխանում մեր մշակույթին եւ որը դրսեւորվել է երկու կողմերից էլ»,- փետրվարի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց նախարարը՝ մեկնաբանելով իրադարձությունների մասին լրագրողի հարցը:

ՀՀԿ-ի ներկայացուցիչների գործողություններում կուսակցության պատասխանատվության աստիճանի մասին հարցը զարմացրեց նախարարին, ինչին ի պատասխան նա առաջարկեց լրագրողին այդ աստիճան պրիմիտիվ կերպով հարցը չներկայացնել: Եթե հարցին մոտենալ այդ տեսանկյունից, ապա, ըստ Հարությունյանի, ինչպե՞ս այդ դեպքում բնութագրել այն մարդկանց գործողությունները, որոնք նիստին էին եկել կոյուղու ջրերի նմուշներով: «Այն, ինչ տեղի է ունեցել, հարիր չէ մեր մշակույթին: Երկու կողմերն էլ չպետք է այդպես իրենց պահեին»,- ընդգծեց Դավիթ Հարությունյանը:

Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, «Երկիր ծիրանի» կուսակցության անդամները փետրվարի 13-ին Ավագանու նիստին իրենց հետ Նուբարաշենի շրջանից կոյուղու փտած ջրով լի տարաներ էին բերել՝ իրենց գործընկերներին շրջանի կոյուղու համակարգի վերանորոգման անհրաժեշտությունն ապացուցելու համար: «Երկիր ծիրանի» կուսակցության անդամ Մարինա Խաչատրյանը փորձ էր արել հանձնել «նմուշներից» մեկը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Փորձն իշխող Հանրապետական կուսակցության որոշ անդամների կողմից նյարդային արձագանքի արժանացավ: Արդյունքում, ծեծկռտուք սկսվեց, որի ընթացքում իշխող կուսակցության ներկայացուցիչները ծեծի ենթարկեցին Խաչատրյանին:

«Չենք ուզում ձեր նկատմամբ կտտանք կիրառել». «Երկիր Ծիրանին» լքեց նիստերի դահլիճը (Ֆոտո)

«Ձեր քայլը ահաբեկչություն էր երեւանցու նկատմամբ». Երեւանի ավագանու քիմիկոս անդամը՝ «Երկիր ծիրանիին»

«Այստեղ նստած պարոնը եւս հարձակում գործեց կնոջ վրա». Զարուհի Փոստանջյանը ցույց տվեց Տարոն Մարգարյանին

Հասարակական կարգը հաջողվում է ապահովել փողոցում, բայց չի հաջողվում ավագանու նիստերի դահլիճում. Դավիթ Խաժակյան

Երեւանի ավագանու անդամ Մարտին Վարդազարյանի ինքնազգացողությունը վատացել է, նրան հիվանդանոց են տեղափոխել

 «Ազոտային թթուն ուզում էին լցնել Տարոն Մարգարյանի վրա, սա հարձակում էր քաղաքապետի վրա».Նաիրա Նահապետյան (Ֆոտո)

Ծեծկռտուք Երեւանի ավագանու նիստի ժամանակ՝ «Երկիր Ծիրանիի» եւ ՀՀԿ-ականների միջեւ (Ֆոտո)

Դերասան Գոռ Վարդանյանը բռնի ուժով դուրս բերեց Մարինա Խաչատրյանին. Նա իր քայլերը «ճիշտ» որակեց (ֆոտո)

«Սա ի՞նչ ձեւ է, ինչ ուզում եք ասեք, չեմ հասկանում». Անահիտ Բախշյանը՝ «Երկիր ծիրանիի» անդամներին

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ