News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը համաձայն չէ այն մտավախությունների հետ, որ շարջական տեսախցիկների եւ արագաչափերի ներդրումը խախտում է քաղաքացիների իրավունքները: Փետրվարի 20-ին մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով համապատասխան հարցին` նախարարը նշել է, որ շարժական տեսախցիկների եւ արագաչափերի օգտագործման փորձը շատ երկրներում գործում է:

Ըստ նրա՝ հարցը նրանում չէ՝ տեսախցիկները շարժական են, թե ֆիքսված. երկու դեպքում էլ կարելի է հետևել օրենքին կամ խախտել այն: «Իսկ խանութների մոտ կամ խաչմերուկներին տեղադրված տեսախցիկները խախտու՞մ են մարդու իրավունքները»,- հետաքրքրվել է նախարարը: Աստիճանաբար հարցն ամբողջությամբ աղմուկի վերածվեց, և արդյունքում նախարարը հավաստիացրեց, որ տեսախցիկների օգտագործումը կիրականացվի բոլոր նորմերին համապատասխան:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ