News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նրբանկատորեն ակնարկել է, որ քաղաքապետարանի քայլերը, որը մտադիր է սահմանափակել ԶԼՄ-ների գործունեությունը, սխալ են:

Փետրվարի 20-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողները հարցրեցին նախարարին, արդյոք քաղաքապետարանի համար վատ օրինակ չի դարձել ՀՀ կառավարության՝ փակ դռների հետևում նիստերն անցկացնելու որոշումը: Ի պատասխան, նախարարը հիշեցրել է տեղական իշխանությունների եւ կառավարության միջեւ զգալի տարբերության մասին: «Այս մասին է վկայում նաև միջազգային փորձը: Բոլոր երկրներում տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքը ձգտում են ավելի թափանցիկ դարձնել, իսկ կառավարության նիստերը՝ փակ: Այս երկու մարմինները համեմատել անթույլատրելի է, ինչպես և Ազգային ժողովի համեմատությունը՝ կառավարության հետ: Ավագանու խորհւորդն իր բնույթով ավելի նման է օրենսդիր մարմնի», - ասաց նախարարը:

Նշենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Երեւանի քաղաքապետարանը որոշել է կանոնակարգել լրագրողների աշխատանքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ