News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Apple ընկերության iPhone սմարթֆոնների բոլոր հաջորդ մոդելները, ամենայն հավանականությամբ, վերջնականապես կզրկվեն դրա հիմնադիր Սթիվ Ջոբսի ստեղծած դիզայնից՝ դիմային կողմում կանհետանա մեծ կլոր Home կոճակը, հայտնում է New York Post պարբերականը:

Պարբերականը վկայակոչում է նամակը, որն անցյալ շաբաթ ընկերությունն ուղարկել է բջջային հավելվածներ մշակողներին: Նամակի մեջ նշված է, որ 2018 թվականի ապրիլից սկսած iPhone-ի համար ստեղծվող ավելի մեծ թվով ծրագրեր պարտադիր պետք է աջակցեն Apple-ի սմարթֆոնների վերջին՝ 10-րդ մոդելի էկրանով աշխատանքին: Հենց iPhone Х-ն է դարձել ընկերության առաջին հեռախոսը, որի ամբողջ դիմային հատվածը բարձր հստակությամբ էկրան է՝ բացառությամբ վերեւում ոչ մեծ շերտի, որտեղ տեղադրված են բարձրախոսները եւ ճակատային խցիկը:

iPhone-ի արտաքին տեսքը 2007 թվականի հունիսին շուկա դուրս գալուց հետո բազմիցս փոփոխվել է, սակայն 10 տարի շարունակ, նույնիսկ 2011 թվականին Սթիվ Ջոբսի մահվանից հետո, դիմային հատվածի կատարումն անփոփոխ էր մնում, որի վրա ներքեւում տեղադրված էր մեծ կլոր Home կոճակը: Դրանով առաջին հերթին հնարավոր էր էկրանը միացնել, իսկ աշխատելիս այն թույլ էր տալիս ծալել հավելվածները եւ «աշխատանքային սեղան» վերադառնալ: 2013 թվականից այն նաեւ կատարել է մատնահետքի սքանավորման դեր:

2017-ի վերջին Apple-ը ներկայացրել է iPhone X-ը, որն արդեն Home կոճակը չուներ: Սակայն դրա հետ մեկտեղ վաճառահանվեց iPhone 8-ը, որը պատրաստված էր իր նախորդների ոճով:

iPhone-ի նոր մոդելները կներկայացվեն աշնանը: Սպասվում է, որ հենց այդ ժամանակ էլ վառասեղաններից կսկսի անհետանալ iPhone X-ը, քանի որ դրա վաճառքը չի արդարացրել ընկերության ակնկալիքները: Իսկ Samsung-ը փետրվարի վերջին հանրությանը ցույց կտա Galaxy S9-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչ-որ մի փուլում համալսարաններն իրենք են ցանկանալու Ակադեմիական քաղաքի միջավայրում հայտնվել. Ավինյան
Սկզբից քննարկվում էր, որ Կոնսերվատորիան փակվում է, հետո պարզվեց՝ դա...
Համաշխարհային առաջատար հիպերմարկետ TEMU-ն սկսում է ուղիղ, արագ, անվճար առաքումները դեպի Հայաստան Onex-ի միջոցով
եկորդային քանակներ...
Հոնկոնգն առաջինն է Ասիայում, որը թույլ է տվել ETF առևտուրը Bitcoin և Ethereum կրիպտոարժույթների հիման վրա
Համապատասխան թույլտվություն է ստացել ChinaAMC (HK)  ընկերության Հոնկոնգի բաժինը
Նախարար. Իրանը զգալի աջակցություն է ցուցաբերել Հայաստանին Ինժեներական քաղաքի կառուցման գործում
Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանում Իրանի դեսպանին
ՀՀ իշխանությունները «Միր» քարտի հետ կապված իրավիճակը ՏՏ ոլորտի պատժամիջոցների առաջացրած դժվարություններից են անվանել
Տարբեր երկրներ ագրեսիվ քաղաքականություն են վարում․․․
Հայաստանի իշխանությունները վստահեցրել են, որ Ակադեմիական քաղաքը պոտենցիալ ոչնչացնելը «այդքան հեշտ» չի լինի
Պաշտոնյան հորդորեց այս հարցի շուրջ արհեստական ​​լարվածություն չստեղծել...
Ամենաշատ